Հասարակություն 

Ռոստովում ավտովթարից զոհված հայերի թիվը հասել է երեքի. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը 3 է, և նրանց անուններն են՝  Սարգիս Սամվելի Խաչատրյան 02.11.1990, Ստեփան Ռոբերտի Կոստանյան 13.07.1970, Էդգար Ալբերտի Պետրոսյան 12.08.1985:

Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 06։49-ին, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01։51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։

Նույն շարքից