Shamshyan.com-ը գրում է. ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը Toyota մակնիշի ավտոմեքենա է վարում, որը 5 տարի առաջ ձեռք է բերել մոտ 50 հազար դոլարի սահմաններում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը: Առաջին մեքենան եղել է «Ջորի», հետո ՌԴ-ում աշխատելու տարիներին՝ 1994 թվականին, իր եւ եղբոր համար խանութից 2 նոր մեքենաներ է գնել:
«Մեկը Toyota Prado էր, մյուսը` Mitsubishi Pajero: Դրանից հետո շատ մեքենաներ փոխեցի, բայց այս պահի դրությամբ վերջին գնածս մեքենան Toyota-ն է: Երբ ՌԴ-ում էի աշխատում, հնարավորություններս մեծ էին, շուտ-շուտ էի մեքենա փոխում, բայց ԱԺ պատգամավոր դառնալուց հետո միջոցներս նվազեցին»,- ավելացրեց նա:
Մանրամասն՝ shamshyan.com