Քաղաքական Միջազգային Ռազմական 

Ամերիկյան կողմը հրաժարվել է Սիրիայում ու Իրաքում համագործակցել ՌԴ զինված ուժերի հետ

Չնայած ԴԱԻՇ-ի վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու Ռուսաստանի պատրաստակամությանը՝ Պենտագոնը մտադիր չէ համագործակցել Սիրիայի հարցով, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումն Ասադի հարցում։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնլ է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։

Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը ուրբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է կիսվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ Սիրիայում գրոհայինների օբյեկտների մասին տվյալներով և նույնն ակնկալում է նաև նրանից։

«Պաշտպանության նախարարության դիրքորոշումը չի փոխվել։ Մենք մտադիր չենք Սիրիայի հարցով համագործակցել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադին աջակցելու իր ռազմավարությունն ու դրա փոխարեն չի կենտրոնացել ԴԱԻՇ-ի վրա»,- հայտարարել է ներկայացուցիչը։

Նույն շարքից