Քաղաքական Միջազգային 

Շտայնմայերը հորդորել է խստացնել ԵՄ սահմանների վերահսկողությունը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է ԵՄ սահմանների վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Նրա կարծիքով՝ այդ միջոցառումները անհրաժեշտ են՝ կապված այն լուրերի հետ, որ ԴԱԻՇ-ի անդամների ձեռքում են գտնվում զգալի թվով անձնագրային ձևեր:

«Կարևոր է, որ մենք կրկին ավելի խիստ վերահսկենք նրանց, ովքեր ժամանում են ԵՄ և մեկնում ԵՄ-ից»,- հայտարարել է նա:

Շտայնմայերը նշել է, որ պետք է զգուշանալ «փախստականներին և ենթադրյալ ահաբեկիչներին շփոթելուց», որոնց մեծամասնությունը ծագումով հենց Եվրոպայից է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ի զինյալները հավանաբար ձեռք են բերել տասյնակ հազարավոր անձնագրերի ձևեր Իրաքի, Սիրիայի և Լիբիայի քաղաքներում:

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տվյալներով ևս ԴԱԻՇ-ն իր տրամադրության տակ ունի սարքեր՝ ստեղծելու համար Սիրիայի քաղաքացիների վավեր անձնագրեր, ինչն էլ նրանց թույլ է տալիս ներթափանցել աշխարհի տարբեր երկրներ: Եվրոպայում մեկ անգամ չէ, որ հայտնաբերվել են սիրիական կեղծ անձնագրեր, որոնցից էլ նոյեմբերի 13-ին օգտվել են Փարիզի ահաբեկիչները:

Նույն շարքից