Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզել է, որ Ստամբուլի Բոսֆորի կամրջից ինքնասպանություն գործել ցանկացող տղամարդը հետ կանգնի իր մտադրությունից, հայտնում են թուրքական ԶԼՄ-երը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահական ավտոշարասյունն անցել է կամրջով: Այն բանից հետո երբ Թուրքիայի նախագահն ու նրան ուղեկցող թիկնապահները տեսել են ոստիկաններին ու տղամարդուն, ավտոշարասյունը կանգնել է:
Էրդողանն այնուհետ իր թիկնապահներին ուղարկել է տղամարդու հետ, որպեսզի վերջինիս հաղորդեն, որ նախագահը ցանկանում է խոսել իր հետ:
https://www.youtube.com/watch?v=eKPC9VIEr5M