Հասարակություն 

Ռուսները Մերկելին տարվա կին կոչմանն են արժանացրել

«Լևադա կենտրոնի» սոցիոլոգները ռուսաստանցիների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում ընտրել են «տարվա կին» և «տարվա տղամարդ», գրում է Korrespondent.net-ը:
«Տարվա տղամարդ», ինչպես և նախորդ տարի հարցվածների շրջանում ճանաչվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Տարվա մարդ» անվանակարգում նաև նշել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունները:

«Տարվա կին» անվանակարգում առաջին հորիզոնականն կիսել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Վարկանիշային ցուցակում են հայտնվել երգչուհի Պոլինա Գագարինան և Ալլա Պուգաչովան:

Նույն շարքից