Քաղաքական Միջազգային 

Վրաստանի վարչապետի թեկնածուն ներկայացրել է կառավարության կազմը

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել իր կառավարության կազմը, որում գրեթե բոլոր պաշտոնները պահպանել են նախկին նախարարները:

Նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար:   Այդ պաշտոնները նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց  Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, իսկ ուրբաթ խորհրդարանական մեծամասնությունը Կվիրիկաշվիլիի թեկնածությունն առաջադրեց կառավարության ղեկավարի պաշտոնի համար:

Նույն շարքից