Հասարակություն 

Աճուրդի են դրվել Հոբիթի ոտքերը

Կալիֆոռնիայում աճուրդի են դրվել իրեր, որոնք կապված են «Մատանիների տիրակալը» կինոեռապատումի ստեղծման պատմության հետ: 

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, լոտերից մեկը արհեստական ոտնաթաթերն են, որոնք կրել է Շոն Էսթինը՝ Սեմուայզ Գեմջի անունով հոբիթի դերակատարը:

Հոբիթի ոտքերը ներկված են այնպես, որ դրանք թվան կեղտոտ: Բացի այդ՝ դրանք պատված են արհեստական մազերով: 

Սպասվում է, որ Սեմի ոտնաթաթերը Julien's Auction աճուրդի տան կազմակերպիչներին կբերեն 15-30 հազար դոլար: Աճուրդում ներկայացված են նաև Սեմի ականջները, որոնք նախատեսվում է վաճառել 5-8 հազար դոլարով: 

Նույն շարքից