Buro247.ru-ի փոխանցմամբ՝ Համացանցում վերջերս հայտնվել է «Տանը միայնակ» ֆիլմի հայտնի հերոս Քևին ՄքԱլիսթերի մասին հոլովակ, որում նա արդեն մեծ է։ Դրան ի պատասխան ֆիլմի չարագործ Դենիել Սթերնը նոր հոլովակ է թողարկել:
Հոլովակում Սթերնը խնդրում է իր համախոհ Հարիին գալ իր հետևից և փրկել Քևինից:
«Փոքրիկ տղան վերադարձել է: Ես տեսել եմ նրան համացանցում: Նա կգա մեր հետևից, երդվում եմ»,- սարսափահար բղավում է Սթերնը: