Քաղաքական Միջազգային գլխավոր 

Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

LifeNews-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին:

Հրամանագրի համաձայն՝ արգելք է դրվում կամ սահմանափակումներ է կիրառվում այն կազմակերպությունների վրա, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են դրա քաղաքացիների կողմից և որոնք իրականացնում են աշխատանքների տարբեր տեսակներ Ռուսաստանի տարածքում:

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից ներկրել որոշակի սննդամթերք, կասեցվում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը, չեղյալ են հայտարարվում չարտերային թռիչքները:

Բացի այդ՝ 2016 թվականի հունվարի 1-ից գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող անձանց աշխատանքի ընդունել:

Նույն շարքից