Քաղաքական Միջազգային 

Ամերիկյան ուղղաթիռներն Իրաքից էվակուացնում են ԻՊ խմբավորման պարագլուխներին

Հրատապ բոլորի ուշադրությանը. Սակայն, նախ՝ հատուկ Հայաստանի ու այն երկրների տականքների համար, որոնք ԱՄՆ-ի ու ամերիկացիների մարմնի որոշ հատվածների ջերմ երկրպագուներն են:

ԱՄՆ-ն՝ ահաբեկչության հիմնական հովանավորո՞ղ:

Իրաքի կառավարական ուժերի ու աշխարհազորայինների հատուկ գործողությունները կասեցվել են Էր-Ռամադիիում ու Էլ-Ֆալուջայում, քանի որ ԱՄՆ-ն իրականացրել է ԻՊ խմբավորման էվակուացիան: Այս մասին տեղեկացրել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով շիա կամավորների հրամանատար Հայդար ալ- Հոսեյինին:
Վերջինիս խոսքերով Իրաքի Ամբար պրովինցիայում հատուկ գործողությունները հետաձգվել են, քանի որ ԱՄՆ-ն ուղղաթիռներով էվակուացնում է ԻՊ պարագլուխներին անհայտ ուղղությամբ:
Դժվար չէ կռահել ամերիկյան կողմի անհանգստության պատճառը իր իսկ աճեցրած ահաբեկիչների հանդեպ:

Այն որ ամերիկացիները շատ հեշտությամբ կզոհաբերեն շարքային ահաբեկիչներին, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Իսկ ահա պարագլուխների հարցում նրանք ավելի նրբանկատ են, քանի որ դրանք այնուհետեւ շատ հեշտությամբ կհայտնվեն այլ թեժ գոտիներում, կկազմակերպեն ահաբեկչություններ Մոսկվայում ու Փարիզում: Դահիճները օգտակար կլինեն Դոնբասում, Խերսոնեսում, Ղրիմում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում: Մինչդեռ Բաշար Ասադին օժանդակող Հեզբոլահի կա իսրայելական օկուպացիայի դեմ պայքարող Համազի շիա պարագլուխներին ամերիկացիները կոչնչացնեն առանց աչքները թարթելու:

https://www.youtube.com/watch?v=6LfzWhaZhuw

Հատուկ այն լրատվամիջոցներին, որոնք ջանասիրաբար գովերգում են ԱՄՆ-ին, իրենց հրապարակումներում Դոնբասի աշխարհազորայիներին անվանում անջատողականներ, իրականացնում նեոֆաշիստ Դմիտրի Յարոշի ու նրա վիժվածքների գովքը:
«Հարգարժան» ամերիկամոլներ, վերջապես կխոստովանե՞ք, թե ինչ ծրագրեր է հետապնդում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում:

Նույն շարքից