Քաղաքական Միջազգային 

Էրդողանը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այդ մասին ասված է երկուշաբթի օրն Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նույն շարքից