Ռազմական Հասարակություն գլխավոր 

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. Զինված ուժերում իրականացված մարտական եւ զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը եւ առաջիկա անելիքների նախանշմանը:

Երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաեւ պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաեւ բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաեւ բանակային զորամիավորումների հրամանատարները:

Խորհրդակցության  ամփոփմանը պաշտպանության նախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարակներ:

Նույն շարքից