Մեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ են սխալմամբ ազատ արձակվել բանտերից, ինչի մասին վկայում են երկրի արդարադատության նախարարության տվյալները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում նման 505 դեպք է գրանցվել: Խոսքը վերաբերում է ծանր հանցագործությունների, մասնավորապես, սպանությունների համար դատապարտվածներին:
Պահպանողական կուսակցությունից խորհրդարանի անդամ Ֆիլիպ Դևիսը «տագնապալի» Է համարել այս տեղեկատվությունը:
2014-2015 թվականներին սխալմամբ ազատ է արձակվել 48 մարդ: Սխալները հիմնականում տեղի են ունեցել անունների կամ փաստաթղթերի հետ կապված շփոթությունների պատճառով: