Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներման հրամանագիր է ստորագրել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ներման հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ազայ Գուլիեւը:
Տեղեկությունների համաձայն, ներման հրամանագիրն ընդհանուր առմամբ 210 մարդու է ընդգրկել:
Նախագահի հրամանով ներում ստացած դատապարտյալների ցուցակում չկա ոչ մի «քաղբանտարկյալ», որոնց ազատումը պնդում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Եվրոպայի Խորհուրդը եւ միջազգային այլ կառույցներ: