Քաղցկեղի որոշ տեսակների զարգացման մեջ մեծ դեր են խաղում գեներում մուտացիաները, որոնք սերնդե-սերունդ են փոխանցվում: Վաշինգթոնի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, թե քաղցկեղի որ տարատեսակներն են զարգանում ժառանգական մուտացիաների հետեւանքով: Այդ հետազոտության մասին հաղորդվում է Nature Communications ամսագրում:
Գիտնականները քաղցկեղի 12 տարատեսակ են նշել.
1. Ձվարանների քաղցկեղ
2. Ստամոքսի քաղցկեղ
3. Կաթնագեղձի քաղցկեղ
4. Շագանակագեղձի քաղցկեղ
5. Թոքերի քաղցկեղի երկու տեսակ
6. Գլիոմա
7. Գլխի քաղցկեղ
8. Պարանոցի քաղցկեղ
9. Արգանդի լորձաթաղանթի քաղցկեղ
10. Երիկամների քաղցկեղ
11. Գլիոբլաստոմա
12. Սուր միելոիդային լեյկոզ:
Գիտնականները նաև գտնում են, որ այդ բացահայտումը կօգնի բարձրացնել քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ գենետիկական թեստերի ճշգրտությունը, ինչպես նաեւ կօգնի նոր թեստեր ստեղծել: