Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին նոր հոլովակ է հրապարակել Instagram-ի իր էջում եւ ցուցադրել, թե ինչպես է մարզվում։ Ավելին, նա իր էջին բաժանորդագրված օգտատերերին կոչ է արել տոնական օրերին շատ չուտել եւ չփչացնել կազմվածքը, որը ձեռք են բերել ամբողջ տարի քրտնաջան մարզվելու արդյունքում։
«Սիրելի օգտատերեր, առջեւում երկու դժվարին շաբաթ է մեզ սպասվում։ «Ուտել, խմել, ուտել» մրցարշավը մեկնարկում է։ Պետք չէ երկու շաբաթում կորցնել այն, ինչ տարվա ընթացքում ձեռք եք բերել դժվարին մարզումների արդյունքում։ Կերեք, բայց ոչ ամեն ինչ։ Հիշեք, որ 30-ից հետո արտաքին տեսքը պայմանվորված է այն ամենով, ինչ դուք ուտում եք»,- գրել է Թինան։
