Հասարակություն 

Իջևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել գետում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի  34 MA 447 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.(ծնվ.1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել մոտակա գետում:

Վարորդ Վ. Ղ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից