«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՔԾ-ում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ այն արդեն ուղարկվել է դատարան:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 9/2 ՏԸՀ անդամ Զավեն Միրիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, եւ ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել եւ իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Միրիջանյանը համարվում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորը, եւ նա ընտրություններում որպես հանձնաժողովի անդամ մասնակցելու, ըստ այդմ՝ ընտրակեղծիքներ անելու մեծ փորձ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում