Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության արտահերթ նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ աշխատանքային օրվա հետ կապված որևէ փոփոխություն չի լինելու: Կառավարության անդամներն աշխատելու են հունվարի 4-ից:
«Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-ին և 5-ին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, իսկ հունվարի 7-ը՝ Մեռելոց է: Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից»,-տեղեկացրեց վարչապետը:
Կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: «Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություն և խաղաղություն: Աստված մեր բոլորի հետ»,-եզրափակեց վարչապետը: