Հասարակություն 

Բելգիայում 2 հոգու ձերբակալել են՝ ահաբեկչություն կազմակերպելու համար

Բելգիայի դատախազությունը հայտնել երկու հոգու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են տոնական օերրին  զինված հարձակում կազմակերպելու մեջ, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են զինվորական համազգեստ և ԻՊ ահաբեկչական խմբավորմանը պատկանող քարոզչական նյութեր: Սակայն զենք և պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Որոշում է կայացվել 6 անձի հարցաքննել, ինչից հետո նրանցից 4-ին ազատ են արձակել:

Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված անձինք կապ չեն ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:

Նույն շարքից