Հասարակություն Պատահարներ 

Պուերտո Ռիկոյում ոստիկանը կրակել է գործընկերների ուղղությամբ

Պուերտո Ռիկոյում ոստիկանը կրակ է բացել իր ոստիկան գործընկերների ուղղությամբ: Կրակահերթի հետևանքով 3 հոգի մահացել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 28-ին:Հանցագործությունը իրականացնելու մեջ կասկածվող ոստիկանը ձերբակալվել է, հայտնում է  The Independent-ը:

Radio Isla 1320-ի տվյալներով՝ գործընկերներին կրակել է 50-ամյա իրավապահ մարմնի աշխատակից Կանդելարիո Րիվերա Գուարիոնեկսը(Candelario Rivera Guarionex), որը ոստիկանությունում աշխատել է 19 տարի:

Associated Press-ը նշում է, որ ոստիկանը նախ պատանդ է վերցրել իր գործընկերներին, որից հետո սկսել է կրակել նրանց ուղղությամբ:

Կատարվում է քննություն՝ միջադեպի մանրամասները պարզելու ուղղությամբ:

Նույն շարքից