Հասարակություն 

Շվեդիայում կրկին այրել են խորհրդանշական այծին. 1 հոգի ձերբակալվել է

Շվեդիայում չարագործները հերթական անգամ այրել են խորհրդանշական այծը, որն ամեն տարի, սովորույթի համաձայն, տեղադրում են Եվլե քաղաքի հրապարակում, հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այրվող խոտի դեզից պատրաստված այծի խրտվիլակը առաջինը նկատել է ոստիկաններից մեկը: Նշվում է, որ ոստիկանին չի հաջողվել հանգցնել կրակը: Մոտ 40 րոպե հետո այն ամբողջովին այրվել է:

Անվտանգության աշխատակցի ցոքւցոմունքի համաձայն, դեպքի վայրում երկու երիտասարդ է եղել: Սակայն նրան հաջողվել է գնալ միայն մեկի հետքերով:

Ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվող 25-ամյա տղամարդուն, որը գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ:

Այժմ ոստիկանները փնտրում են երկրորդ հանցակցին:

Նույն շարքից