Հասարակություն 

Հունվարի թոշակները կվճարվեն հունվարի 4-5-ին և 8-ից հետո

2016 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից, կվճարվի նաև ամսի 5-ին և կշարունակվի ամսի 8-ից: Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ:

Ամեն օր՝ 9:00-18:00-ը, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար են:

Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից։

Նույն շարքից