Հասարակություն Հարցազրույց 

«Սա մեր թիմի հաղթանակն է». Վաղինակ Շուշանյան

analitik.am

Analitik.am-ը շարունակում է  իր ընթերցողին ներկայացնել «ԱՍ» մրցանակաբաշխության հաղթողների հետ անցկացված հարցազրույցների շարքը: Այս անգամ մեր թղթակիցը զրուցել է «Տարվա ակտիվիստ» հատուկ մրցանակին արժանացած Վաղինակ Շուշանյանի հետ:

-Վաղինա՛կ, նախ խնդրում եմ պատմեք Ձեր տպավորությունների մասին:  Այս մրցանակը սպասվա՞ծ էր Ձեզ համար:

-Քանի որ ես ստացել եմ հատուկ մրցանակ, քվեարկություն չի արվել այս անվանակարգի համար, այս  մրցանակի մասին իմացել եմ երկու օր առաջ: Այնպես որ՝ անսպասելի էր: Ինձ ընտրել են այս մրցանակաբաշխության կազմակերպիչները և մասնագետները, ոչ թե հասարակությունը:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր ծավալած գործունեությունն  ընդհանուր առմամբ մարդկանց մոտ դրական է ընկալվել:

-Բնականաբար, կարծիքները հակասական են: Ինքս էլ չէի ուզենա, որ հենց ես ստանայի այս մրցանակը: Կուզենայի, որ այս մրցանակը հանձնվեր ‹‹Ո՛չ թալանին›› նախաձեռնությանը կամ, օրինակ, տարվա մարդ ճանաչվեր ակտիվիստը, ոչ թե կոնկրետ ինչ-որ անձ:

-Այսինքն՝ կարծում եք, որ  սա թիմայի՞ն հաղթանակ է:

-Այո, միանշանակ: Այսպիսի դեպքերում   ոչ ոք միայնակ որևէ բան անել չի կարողանա: Նա պետք է ունենա թիմ: Թիմը միասնական լինելու դեպքում մեծ արդյունքների կարող է հասնել: Ե՛վ պարտությունն է թիմի անունով գրանցվում, և՛ հաղթանակը:Կարծում եմ, որ էական չէ՝ այդ իրադարձությունների մեջ աչքի է ընկել մեկ հոգի, թե մի քանի. Սա մեր թիմի հաղթանակն է:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից