Հայաստան Հասարակություն 

Սերժ Սարգսյանը հաստատել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հաստատվել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հրամանագրում, մասնավորապես. Ասվում է.

«Ղեկավարվելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նույն շարքից