Հայաստան Հասարակություն 

Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստան - Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին եւ պայմաններին: Զինծառայողների հետ երկարատեւ զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց սպաների եւ զինվորների տարբեր հարցերի։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց զինծառայողներին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն՝ վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատեւ խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։

Նույն շարքից