Հասարակություն Տնտեսություն 

Տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2015թ.-ին կրճատվել է նաեւ խոշոր ֆինանսական մագնատների կապիտալը

Միլիարդատերերի ինդեքսը, որը հաշվարկվում է Bloomberg գործակալության կողմից, 2015 թվականին մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կարողության կրճատում է արձանագրել 19 մլրդ դոլարով հումքի գների անկման, ինչպես նաև Չինաստանում տնտեսական աճի դանդաղման ազդանշանների ֆոնին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Ինդեքսի նվազում է արձաագրվում 2012 թվականից ի վեր առաջին անգամ, երբ սկսվել է դրա հաշվարկումը:

2015 թվականի դեկտեմբերի 28-ի տվյալներով՝ թոփ-400 ցուցակի հարուստների տրամադրության տակ եղել է .9 տրլն դոլար, ինչը գերազանցում է աշխարհի ցանկացած երկրի ՀՆԱ-ն, բացառությամբ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի:

Միլիարդատերերի վարկանիշի առաջատարը, ինչպես անցյալ տարի, «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որի կարողությունը գնահատվում է 83.6 մլրդ դոլար: 2015 թվականին, սակայն, Գեյթսի կարողությունը նվազել է 3 մլրդ դոլարով:

Ինդեքսում տեղ գտած միլիարդատերերի թվում ամենամեծ կորուստները կրել է մեքսիկացի հեռուստահաղորդակցական մագնատ Կառլոս Սլիմը: Նրան պատկանող America Movil SAB ընկերության բաժնետոմսերը 2015 թվականին էժանացել են 25 տոկոսով: Միլիարդատիրոջ կարողությունը ընթացիկ տարվա սկզբից կրճատվել է գրեթե 20 մլրդ դոլարով: Այս տարվա դեկտեմբերի 28-ի տվյալներով՝ Սլիմի կարողութունը գնահատվում է 53 մլրդ դոլար։

Նույն շարքից