Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավարուհի Պոպի Հարլոուն երկուշաբթի ուշաթափվել է ուղիղ եթերում, սակայն հետագայում հայտնել է, որ իրեն լավ է զգում, հայտնում է Korrespondent.net-ը:
Հարլոուն հաշվել է սոցհարցման արդյունքները այն մասին, թե ինչպես են ամերիկացիները գնահատում ահաբեկչության դեմ պայքարը: Անսպասելիորեն լսվել է, թե ինչպես է նրա ձայնը դանդաղել, ապա լսվել է կտրուկ հոգոց, և էկրանի նկարը մի քանի վայրկյանով սևացել է:
Հաղորդավարուհին էկրան է վերադարձել քիչ անց և շնորհակալություն հայտնել հեռուստադիտողներին, ովքեր արդեն քննարկել են նրա առողջությունը Twitter-ում:
«Twitter-ում նրանց, ովքեր հարցնում են, թե ես կարգի՞ն եմ, մեծ շնորհակալություն: Ես մի քիչ տաքացա և մի վայրկյանով կորցրի գիտակցությունս»,- բացատրել է նա: