Հասարակություն 

Մերկելը ամուսնու հետ Շվեյցարիայի լեռներում անցկացրել է սուրբծննդյան տոները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի փոխել իր սովորույթները, և չնայած դեկտեմբերի համար արտասովոր տաք եղանակին ու ձյան բացակայությանը, ամուսնու՝ Յոախիմ Զաուերի հետ, ինչպես միշտ, ուղևորվել է շվեյցարական Ալպեր։

Մերկելն ամեն տարի սուրբծննդյան տոներն անցկացնում է Պոնտրեզինա լեռնային հանգստավայրում։ Զույգը մնում է չորսաստղանի «Շվայցեր հոֆ» հյուրանոցում։ Եվ քանի որ այս տարի ձյուն չկա նույնիսկ լեռներում, կանցլերն ամուսնու հետ այս անգամ ևս շատ զբոսնել է։

Ներկայումս կանցլերն արդեն վերադարձել է Բեռլին, որտեղ ամանորյա ուղերձ է ձայնագրում Գերմանիայի քաղաքացիների համար։

Նույն շարքից