Ուկրաինայի իշխանություննրեը, փորձելով գոհացնել արևմտյան երկրներին, մոռացել են սեփական պետության հետաքրքրությունների մասին: Այս մասին ասել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կադիրովը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը խամաճիկներ են.
«Նրանք Ուկրաինայի հայրենասեր չեն: Եվ չեն էլ պաշտպանում սեփական պետության և ժողովրդի օրենքները»,- ասել է Կադիրովը:
Չեչնիայի առաջնորդը նաև հավելել է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել: