Հայաստան Քաղաքական 

2016 թվականին կառավարության կազմը կրճատվելու է. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունները բարվոք չեն, ապա դրանք չեն կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:

Նրա կարծիքով՝ չեն կարող աշխարհում լինել նման պրոցեսներ և Հայաստանում, որը չունի գազ, նավթ, ելք դեպի ծով, գտնվել արտոնյալ իրավիճակում. «Չի կարող դա լինել, դրա համար քննադատները պետք է հիմնավորումներ ունենան: Մենք բոլորի համար բաց ենք ու պատրաստ ենք քննարկել: Մենք 2015 թվականի բյուջեում եղած որևէ ծրագիր չենք կրճատել»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան կառավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին՝ վարչապետն ասաց, որ դա շարունակական պրոցես է, միշտ հնարավոր են փոփոխություններ. «Այո, մենք քայլեր ենք անելու, որպեսզի նաև օպտիմիզացիայի գնանք»: Սակայն լրագրողի այն հարցը, թե արդեն որոշե՞լ եք, թե որ նախարարները չեն աշխատելու, վարչապետն անպատասխան թողեց:

 

Նույն շարքից