2015 թվականը եղանակային առումով մեծ անակնկալներ մատուցեց: Գրանցվեցին այնպիսի ռեկորդներ, որոնք աննախադեպ էին Հայաստանի համար վերջին 170 տարվա ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիդրոմետ ծառայության տվյալներով` վաղվանից լուրջ փոփոխություններ տեղի կունենան.
«Վաղը օրվա կեսից մեր տարածաշրջան կներթափանցեն արկտիկական հոսանքները: Կեսօրից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին առատ ձյուն կտեղա: Առաջիկայում ամենացուտ օրը սպասվում է հունվարի 3-ին»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա ընդգծեց, որ ցիկլոնի ամենապիկ օրը սպասվում է դեկտեմբերի 31-ի գիշերը: «Հեքիաթային եղանակ է սպասվում Ամանորին»,- նկատեց Գագիկ Սուրենյանը: