Կանադայում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել երթևեկությունն ու օդանավակայանների աշխատանքը: Օնտարիո և Քվեբեկ նահանգների օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ: Ոստիկանությունը հայտնում է ավելի քան 400 ճանապարհատրանսպորտային պատահարների մասին:
Լրատվամիջոցները հաղորդում են, ավտովթարների հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Ըստ օդերևութաբանների` ձյան տեղումները մոտակա օրերին կշարունակվեն: