Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետադարձ կապով ճշտվել է, որ վթարը տեղի է ունեցել Իսակովի պողոտայից դեպի Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 CR 470 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 1994 թ. ծնված Ս. Ս.-ը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: