Հասարակություն 

Ռուսական ինքնաթիռը Կանադայում հարկադրված վայրէջք է կատարել՝ ծննդաբերող կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար

Ռուսական «Aeroflot» ընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Նյու Յորքիս դեպի Մոսկվա, հարկադրված վայրէջք է կատարել Կանադայում, այս մասում է lenta.ru-ն:

Ինքնաթիռը օդ էր բարձրացել Քենեդիի անվան օդանավակայանից, երեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, Մոսկվայի ժամով՝ 23:14 և պետք է Ժամաներ ռուսական Շերեմետևո օդանավակայան 07:20-ին: Թռիչքից որոշ ժամանակ անց, չվերթի ուղղությունը փոխվել է, քանի որ ուղևորուհիներից մեկը վաղաժամ պետք է ծննդաբերեր: Կանադայում բարեհաջող  վայրէջք կատարելուց հետո ուղևորուհուն տեղափոխել են հիվանդանոց:

Մոսկվայի ժամով 04:43 ինքնաթիռը ուղևորվել է դեպի Մոսկվա:

Նույն շարքից