ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Թուրիքիայի նախագահ Էրդողանը «երազում է վերակենդանացնել Օսմանյան կայսրության ժառանգությունը», փոխանցում է РИА Новости-ին:
Նրա կարծիքով, միայն այս կերպ կարելի է բացատրել Էրդողանի քայլերը, երբ նա մի քանի տարի առաջ բարձրացրել էր թուրքական ծագում ունեցող անձանց պաշտպանության հարցը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ինքնիշխատ պետությունների քաղաքացիներ են:
Բացի այդ, Ջաֆարին հայտարարել է, որ Թուրքական Հանրապետությունը օգնում է ահաբեկիչներին ներխուժել Սիրիայի տարածք:
«Թուրքիային միջամտությունը Սիրիայի ներքին գործերին իրականանում է մի քան ձեևով: Ամենավառ օրինակը՝ Էրդողանի ռեժիմի ուղղակի ներգրավածությունն է, այդ թվում՝ թուրքկան բանակի աջակցույթւոնը ահաբեկիչներին՝ Սիրիան տապալելու հարցում», —ասել է Սիրիայի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Անկարան մեծ հանցագործություն է իրականացնում նաև Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների հանդեպ:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «վերջ դնի այս խախտումներին և հանցագործություններին»: