Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. տարբեր իրերով բարձված բեռնատարը հայտնվել է բնակչի տան մեջ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցնեը՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Կոնստանտինո Գագրայինը իր վարած MAN մակնիշի CA5377 AM համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ուշիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Համբարձում Մարկոսյանին պատկանող այգում, ինչի պատճառով էլ վնասվել է Հ. Մարկոսյանի օժանդակ կառույցը՝ փլելով պատը:

Մանրամասն՝ shamshyan.com

37

Նույն շարքից