Հասարակություն 

Ինչու է 63-ամյա Կարինեն փողոցում քարով հարվածներ հասցրել նախկին փեսային

63-ամյա Կարինե Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ս. Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի դիմաց թոռնիկին տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է իր դստեր` Թագուհի Վաչագանի Մանսուրյանի նախկին ամուսին Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում գետնից վերցված քարով հարվածել է վերջինիս պարանոցի և աջ բազկային շրջաններին:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նույն շարքից