Քաղաքական Միջազգային 

Կադիրովը պահանջել է իրեն վիրավորած օգտատիրոջ հեռախոսահամարը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել է Instagram-ում Նեմցովի գործին վերաբերող գրությանը կից և իրեն ուղղված մեկնաբանություններին, հաղորդում  է Gazeta-ն:

Կադիրովը «Կովկաս-ճշմարտություն» գրությանը կից մեկնաբանություններում գրել էր. «Ծիծաղելի մարդ է)))»:

Օգտատերերից մեկը, որը հանդես է գալիս    kur_maga նիկով, գրել է . «@kadyrov_95, թե ճիշտը կուզես, կողքից դու ծիծաղելի տեսք ունես, երբ ասում ես, որ ոչ մի ցուցադրական բան չես արել»: Արձագանք չստանալով` օգտատերը ևս երկու մեկնաբանություն է գրում` դիմելով Կադիրովին. «Հենց դու ես ծիծաղելի, երբ գրում ես, որ Պուտինը քո ամենամոտ բարեկամն է @kadyrov_95»:

Դրանից հետո մեկնաբանություններում  @kadyrov_95 նիկով գրություն է հայտնվել: «@kur_maga հեռախոսահամարդ գրիր, ընկեր))»:

Նույն շարքից