Հասարակություն 

Թուրքիան անցագրային ռեժիմ է հաստատում Սիրիայի նկատմամբ

Թուրքիան 2016 թվականի հունվարի 8-ից վիզա է պահանջելու ծովային կամ ավիատրանսպորտով երկիր մուտք գործող Սիրիայի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։ Նրա խոսքերով՝ այդ փոփոխությունն ուղղված է ապօրինի ներգաղթի դեմ պայքարելուն։

Բիլգիչը հավելել է, որ Թուրքիան շարունակելու է «բաց դռների» քաղաքականությունը ցամաքային ճանապարհով Սիրիայից Թուրքիա մուտք գործողների համար։ Թուրքիայի ու Սիրիայի միջև վիզային ռեժիմը վերացվել է 2009 թվականին։ Այս ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշել է վիզային ռեժիմ կիրառել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ։

Նույն շարքից