Եվրամիությանը Թուրքիայի անդամակցում չի ակնկալվում ոչ այս, ոչ էլ նույնիսկ հաջորդ տասնամյակում: Անկարան պիտի ցույց տա, որ ընդունում է եվրոպական արժեքներն ու կանոնները, համարում է եվրոկոմիսար Գյունտեր Էթթինգերը:
Bild ամսագրին տված հարցազրույցում պաշտոնյան նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել անկայուն եւ ամբոխավարական կառավարությունների թվի ավելացման հետեւանքով ԵՄ-ի փլուզման հնարավորությամբ: Այդ կապակցությամբ անդամ-երկրները պիտի «ամեն ինչ անեն` պահպանելու Ընկերակցության կառույցը», տեղեկացնում է RG-ն:
Եվրոկոմիսարը ընդունել է արեւելաեվրոպական երկրների հետ փախստականների ճգնաժամի պատճառով խնդիրների առկայությունը: Չնայած դրան, նա արդարացված է համարում Արեւմտյան Բալկանների երկրների համար դռները բաց պահելը: Սակայն ապագայում նրանց Եվրամիություն ընդունելու համար խիստ պայմաններ պիտի լինեն, եզրափակել է Էթթինգերը: