Եվրոպայում Ամանորի նախաշեմին անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրագործվում: Մասնավորապես Գերմանիայի ՆԳՆ-ն չի բացառում հնարավոր ահաբեկչական հարձակումների ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառումը։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով գերատեսչության գաղտնի զեկույցին։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառումը, ինչպես նաև …հրազենի և այլ վտանգավոր առարկաների օգնությամբ հարձակումները հնարավոր են»,- գրում է պարբերականը՝ հղում անելով խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։
Մոտ 1 մլն մարդ դեկտեմբերի 31-ին Բեռլինի կենտրոնում մասնակցում է փողոցային զբոսանքներին՝ նշում է պարբերականը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը՝ տոներին քաղաքացիների անվտանգության ապահովման համար ձեռնարկվել են ուժեղացված միջոցառումներ։