Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ ԲՅՈՒՐՈՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

 2016 հունվարի 1-ի  դրությամբ Երկիր մոլորակի  բնակչությունը  մոտավորապես կազմելու է 7,3 մլրդ մարդ։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ Մարդահամարի բյուրոն։  Կանխատեսվում է, որ այս թիվը տարվա ընթացքում կավելանա  78 մլն-ով՝ մոտավորապես 1.08 %: Առավել խիտ բնակեցված երկրի կարգավիճակում կշարունակի մնալ Չինաստանը՝ 1.367.000.000 մարդ, ապա Հնդկաստանն ( 1.252 մլրդ ) ու Միացյալ Նահանգները։ Սրանց կհաջոդեն Ինդոնեզիա, Բրազիլիան , Պակիստանը, Նիգերիան, Բանգլադեշը. Ռուսաստանը և  Ճապոնիան։

Տարվա սկզբին  ԱՄՆ  բնակչությունը  կկազմի 322 մլն 762 հազար մարդ, որը տարվա ընթացքում աճելով կհասնի 2.47 մլն ( 0.77 %): ՌԻԱ «Նովոստի» փոխանցմամբ՝ արդեն  2100 թ․ Երկիր մոլորակը «կկշռի» մոտավորապես 9.6 է 12.3 մլրդ։


Նույն շարքից