Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Ադրբեջանը փակում է իր դեսպանատները

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ալիևյան կայքերից մեկը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը, հաղորդում է, որ հաջորդ տարի, հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամային իրավիճակը, Բաքուն դիտարկում է արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը: Հետաքրքիրն այն է, որ Ալիևը չի ընդունում, որ Ադրբեջանն է ծանր վիճակում գտնվում, այլ այս հայտարարությունում լղոզված իր դժբախտությունների մեջ մեղադրում է միայն «նավթին», որը խառնեց իր բոլոր ծրագրերը: ԱԳՆ-ի կողմից թույլ տրված լրահոսի արտահաոսքից նաև պարզաբանվում է, որ կփակվեն Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում գործող Ադրբեջանի դեսպանատները:
Ազերիների սուլթանիկը վերջին տարիներին՝ ի շնորհիվ նավթագազային դոլլարների, հայերի դեմ պայքարելու համար որտեղ ասես դեսպանատներ և հյուպատոսարաններ չէր բացում:
Կանադայում գործող Ադրբեջանի դեսպանատան կարևոր «գործը» տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին հիստերիկ արձագանքն է:
Մեքսիկայում գործող ազերիների դեսպանատան միակ ու կարևոր գործը այս տարիների ընթացքում՝ 2012 թ-ի ամռանը Հ.Ալիևի արձանի տեղադրում է եղել Մեխիկոյի այգիներից մեկում, որը սակայն շուտով՝ 2013թ-ի հունվարին ապամոնտաժվեց քաղաքի բնակիչների պահանջով: Մարդիկ հետաքրքրվել և պարզել էին, թե ով է իրականում դասալիք Հեյդարը և պահանջել էին քաղաքաքային իշխանություններից «մաքրել» այգին նախկին խորհրդային չեկիստից:
Պաշտոնական Բաքուն մեղադրեց մեքսիկացիներին անշնորհակալության մեջ, որոնք չգնահատեցին ազերիների կողմից արված 5 միլիոն դոլլար ներդրումները՝ անմխիթար վիճակում գտնվող այգին կարգի հրավիրելու համար: Արգենտինայում գործող դեսպանատան գլխավոր նպատակն է հայկական համայնքների դեմ պայքարելը, հատկապես Հայերի ցեղասպանության ճանաչման հարցում:
Հատկապես Ի.Ալիևին զայրացրեց այս տարվա հոտտեմբերի վերջին Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման փաստը: Մինչ այդ Բաքվի ներկայացուցիչը այս հարցում պարտություն կրեց նաև Բոլիվիայում և Բրազիլիայում: Ազերիների անփոխարինելի առաջնորդնի համար սա խայտառակություն էր: Իսկ ավելի վաղ, Բուենոս Այրեսում գտնվող Ադրբեջանի դեսպանը պայքարում էր, որ Ուրուգվայը չճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանը նաև դեսպանատուն ունի Կուբայում, մի երկիր, որը համարվում է Ադրբեջանի նման ամբողջատիրական:
Աֆրիկայում Բաքուն մի քանի դեսպանատներ ունի: Հարավաֆրիկյան հանրապետությունում գործող դեսպանատան միակ ձեռքբերում այս տարիների ընթացքում այն է, որ Բաքուն Պրետորիայի հետ զինամթերք ձեռք բերելու պայմանագիր է կնքվել: Ոչ ոք չգիտի, թե ինչով են զբաղված Ադրբեջանի դեսպանները Մարոկոյում և դե ֆակտո գոյություն չունեցող Լիբիայում:
Հավելեմ, որ Ադրբեջանն «անիմաստ» դեսպանատներ է բացել եվրոպական և ասիական մի շարք երկրներում ևս, որոնք Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների նման գովազդում են նաև «Խոջալուի ցեղասպանությունը», որը շատ երկրներում ձախողվել է:
Հ.Գ. Հայաստանն անիմաստ դեսպանատներ չունի արտերկում: Դեռ կարիք կա դրանք ավելացնելու: Բայց ունի անիմաստ և երկրին վնաս տվող դեսպաններ, և հյուպատոսներ, որոնք շատ դեպքերում մտածում են ոչ թե երկրի, այլ իրենց սեփական շահերի մասին: Պաշտոնական Երևանը պետք է աշխատի որակյալ և հայրենասեր դեսպաններ պատրաստելու մասին, որպեսզի ձերբազատվի անպիտան «դիվանագետներից»:

Նույն շարքից