Քաղաքական Միջազգային 

Օբամային զգուշացրել են ԱՄՆ-ում տոնական օրերին սպասվող ահաբեկչությունների մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախազգուշացրել են Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում ահաբեկչությունների վտանգի մասին:

Անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ նախագահին հայտնել են ամանորյա տոներին ահաբեկչության վտանգի մասին: Սակայն թե կոնկրետ որտեղ կարող են տեղի ունենալ հարձակումները, նախազգուշացման մեջ չի նշվել:

Այդ առնչությամբ՝ դաշնային և տեղային ուժայիններն ուժեղացրել են անվտանգության միջոցները ամանորյա տոնակատարությունների վայրերում, այդ թվում Նյու Յորքի Թայմս Սքվերում և Լոս Անջելեսի Ռոուզ Բոուլ մարզադաշտի մոտակայքում:

Նույն շարքից