«Ունիվերսալ» աղցանի համար պահանջվում է
3 գազար, 300 գ կանաչ ոլոռ, 3 կարտոֆիլ, 0,5 բաժակ մայոնեզ և աղ: Գազարը և կարտոֆիլը եփել, մաքրել, մանր կտրատել, խառնել կանաչ ոլոռին, աղ անել և համեմել մայոնեզով: Այս աղցանը կարելի է պատրաստել ցանկացած ուտեստի հետ:
«Ամանոր» աղցանի համար պահանջվում է
250գ հորթի միս, 200գ հավի միս, 1 հատ գազար, 2 հատ ձու, 100 գ ոլոռ, 1 բաժակ մայոնեզ, սև պղպեղ ու աղ:
Այս ամենը եփել:
Գազարն ու ձուն մանր կտրատել, իսկ հավի ու հորթի միսը` լայն ու բարակ կտորներով: Մթերքները խառնել իրար, ավելացնել ոլոռը, համեմել աղով, պղպեղով, մայոնեզով, լավ խառնել ու մատուցել:
Շվեյցարական ամանորյա աղցան
Բաղադրիչներ
1 կապ բազուկի տերևներ կամ էլ կաղամբի 5-6 տերև
1/3 բաժակ նռան սերմ
100 գ խաղող
2 մանդարին՝ առանց կեղևի
1 փոքր սոխ
½ բաժակ պեկանտ տեսակի ընկույզ
2 ճաշի գդալ չորացրած լոռամրգի
1 քաղցր խնձոր
2 ճաշի գդալ խնձորի քացախ
աղ, պղպեղ
1 տապակած տոստ: