Մշակույթ Հասարակություն 

Պետական մրցանակներ են շնորհվել գիտության և մշակույթի ոլորտներում

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները, որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակներ շնորհել.

1. Գրականության եւ արվեստի բնագավառում՝

1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում՝ Հակոբ Հակոբյանին (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար.

2) երաժշտության ոլորտում՝ Վարդան Աճեմյանին՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար» ստեղծագործության համար.

3) կինոարվեստի ոլորտում՝ Վահե Կեւորկովին (ռեժիսոր), Սամվել Բաբասյանին (օպերատոր), Հայկ Բադալյանին (օպերատոր), Աննա Դերձակյանին (սցենարի հեղինակ) եւ Արթուր Փարսյանին (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար:

2. Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում՝ Նարեկ Սարգսյանին (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանին (կոնստրուկտոր) եւ Ստեփան Ախոյանին («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:

3. Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում՝ Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին եւ Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:

Նույն շարքից