Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Մեր արմատները ղարաբաղյան են, ուստի Ամանորին լինում է նաև Ղարաբաղի թթի օղի. Միքայել Մելքումյան

analitik.am

Յուրաքանչյուրս յուրովի ենք նշում Ամանորը: Ոմանք սիրում են Ամանորը նշել տանը՝ հարազատների հետ, ոմանք էլ նախընտրում են այս տոնը դիմավորել ժամանցի վայրերում կամ արտերկրում:

Իսկ ինչպե՞ս են այս տոնը նշում հայ պատգամավորներն ու պաշտոնյաները: Այս հարցի պատասխանն իմանալու համար Analitik.am նախատոնական հարցախույզ է անցկացրել:
Մեր առաջին զրուցակիցը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

-Պարո՛ն Մելքումյան, որտե՞ղ և ինչպե՞ս  եք դիմավորելու Նոր տարին:

-Սովորաբար Ամանորը նշում եմ տանը՝ ծնողներիս ու ընտանիքիս անդամների հետ: Նոր տարին միշտ էլ տանն ենք նշում: Երբեք չի եղել այնպես, որ Ամանորը արտերկրում դիմավորենք: Այնպես որ, այս տարի  ևս Նոր տարին տանն ենք դիմավորելու:

-Կա՞ն ավանդական ուտեստներ, որոնք պարտադիր տեղ են գտնում Ձեր ամանորյա սեղանին:

-Մեր ամանորյա սեղանին պարտադիր դրված է լինում թփով տոլման ու բլինչիկը: Ուրիշ ուտեստներ էլ կան, որ դրվում են մեր ամանորյա սեղանին՝ խոզի բուդ, խոճկոր և այլ ուտեստներ... Բայց ինձ համար նախընտրելի են հատկապես բլինչիկն ու տոլման: Իսկ խմիչքներից նախընտրում եմ կոնյակն ու գինին: Քանի որ մեր արմատները ղարաբաղյան են, տանը լինում է նաև Ղարաբաղի թթի օղի:

- Ամանորին ինչպիսի՞ նվերներ եք տալիս Ձեր մտերիմներին ու հարազատներին:

-Մեծահասակների, ծնողներիս կամ տիկնոջս համար նվերներ գնելուց առաջ հարցնում եմ, թե նրանց ինչ է անհրաժեշտ: Փորձում եմ ընտրել այնպիսի նվերներ, որոնք անհրաժեշտ են վերջիններիս: Երեխաների համար էլ ընտրում եմ այնպիսի նվերներ, որոնք ցանկալի են նրանց համար: Օրինակ այս տարի փոքր աղջիկս Ձմեռ պապից սմարթֆոն է խնդրել: Այս նվերն արդեն պատրաստ է:

-Ձեր բարեմաղթանքը հայ ազգին:

-Երեկ պատգամավորների հետ  գնացի զորամաս: Զինվորների հետ հանդիպելուց ու զրուցելուց հետո ինձ շատ հպարտ էի զգում: Առաջին հերթին գլուխ եմ խոնարհում հայ զինվորի առաջ: Այս օրերին լարվածությունն իր գագաթնակետին է հասել: Հայաստանում այժմ կիսապատերազմական վիճակ է: Մեր զինվորներին առոջղություն և տոկունություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ այս տարին իր հետ բերի խախաղություն, անվտանգություն և բարեկեցություն: Թող հայ ազգն ապրի բարեկեցիկ ու ապահով կյանքով, սիրի և սիրված լինի:

 Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից