Չորեքշաբթի օրվանից Ստամբուլում շարունակվող ուժեղ ձնաբուքը կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել , որը պատճառ է հանդիսացել քաղաքի երկու օդանավակայաններում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին 221 ավիաչվերթի հետաձգմանը։ РИА Новости-ի փոխանցմամբ դադարեցվել է նաև քաղաքի եվրոպական և ասիական հատվածների միջև նավային հաղորդակցությունը, դպրոցներում չեղյալ են հայտարարվել դասերը: Առաջիկայում դիտվում են լուրջ դժվարություններ հանրային փոխադրամիջոցների հետ կապված: Միջոցներ են նախատսվել քաղաքի ճանապարհները մաքրելու կապակցությամբ։ Ըստ տեղեկության՝ Ստամբուլի փողոցներում աշխատում է ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն եղանակը կմնա անփոփոխ և ձյունը կշարունակվի մինչև ուրբաթ: